Premium Line
«Premium Line Accessories LLC» -ն ներկայացնում է բազմաֆունկցիոնալ բռնակների, փականների և դռների աքսեսուարների լայն տեսականի աշխարհահռչակ բրենդներից։ Ընկերությունը հանդիսանում է Olivari, Simonswerk, Bonaiti, MHA, Cisa, Tupai բրենդների միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։
Բարձրակարգ դիզայներների խորհրդատվությունը և ընկերության տարիների փորձը կօգնեն ձեզ կատարել ճիշտ ընտրություն։
«Premium Line» խանութ-սրահում Դուք կստանաք առաջին հերթին որակյալ և ինքնատիպ ապրանքատեսականի, ինչպես նաև մասնագիտական խորհրդատվություն և բարձրակարգ սպասարկում։
Տաթև Խաչատրյան
Համահիմնադիր
ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ
Ապահովելով մշտական բարձր որակ և լայն տեսականի` մենք բավարարում ենք նույնիսկ ամենախստապահանջ հաճախորդի պահանջները:
Տան վերանորոգման նման բարդ և ժամանակատար գործընթացը մենք փորձում ենք վերածել հաճելի ընտանեկան իրադարձության։
Սպասարկման բարձր որակ, բարձր որակավորում ունեցող մասնագետներ, բոլոր նախասիրություններին համապատասխան գնացուցակ, ապրանքների անընդհատ աճող ցանկ, պրեմիում դասի ապրանքատեսականի. մեր գործունեության առաջին իսկ օրվանից մենք առաջնորդվել ենք այս սկզբունքներով և դա մեր առավելությունն է։ Ահա այս ամենի շնորհիվ էլ մենք կայուն դիրք ենք զբաղեցնում վերանորոգման և կահավորման շուկայում։
Երաշխիք 10-ից 30 տարի
Մենք առաջարկում ենք բարձրորակ ապրանքներ, որոնք ունեն 10-ից 30 տարվա
գործարանային երաշխիք:
Անվճար խորհրդատվություն
Մենք առաջարկում ենք անվճար մասնագիտական խորհրդատվություն, որը կօգնի ձեզ
կատարել ճիշտ և շահեկան ընտրություն:
Պրեմիում ապրանքատեսականի
Մենք առաջարկում ենք դռների, պատուհանների և կահույքի առավել երկարակյաց և ոճային
աքսեսուարներ:
Բարձր որակ
Որակ, որը կարելի է տեսնել նույնիսկ առանց դիպչելու։
Համագործակցություն
«Premium Line» խանութ-սրահը հրավիրում է համագործակցության դիզայներների և ճարտարապետների! Առաջարկում ենք շահավետ գներ և համագործակցության պայմաններ, դռների, պատուհանների, կահույքի աքսեսուարների տարբեր հավաքածուներ գների տարբեր կատեգորիաներով, ամբողջական տեխնիկական տեղեկատվություն Ձեզ հետաքրքրող ապրանքների մասին, համատեղ ակցիաների անցկացման հնարավորություն։ Մենք մեր վստահությունն ենք հայտնում, որ մեր համագործակցությունը կլինի փոխշահավետ և արդյունավետ։
ՄԵՐ ԲՐԵՆԴՆԵՐԸ
«Premium Line» խանութ-սրահը հայ սպառողին է ներկայացնում իտալական ապրանքանիշեր (Olivari, AGB, Cisa, Bonaiti, Simonswerk, Tupai, Alfredo Porro, Lineacali, Krona Koblenz) և եվրոպական այլ հանրաճանաչ ապրանքանիշեր՝ բարձր որակի հսկայական տեսականիով։ դռների/պատուհանների բռնակներ, կողպեքների ծխնիներ և պարագաների այլ հավաքածու: