ԱՄԵՆ ԻՆՉ ՁԵՐ ԴՌՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Premium Line

«Premium Line Accessories LLC» -ն ներկայացնում է բազմաֆունկցիոնալ բռնակների, փականների և դռների աքսեսուարների լայն տեսականի աշխարհահռչակ բրենդներից։ Ընկերությունը հանդիսանում է Olivari, Simonswerk, Bonaiti, MHA, Cisa, Tupai բրենդների միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։

Բարձրակարգ դիզայներների խորհրդատվությունը և ընկերության տարիների փորձը կօգնեն ձեզ կատարել ճիշտ ընտրություն։

«Premium Line» խանութ-սրահում Դուք կստանաք առաջին հերթին որակյալ և ինքնատիպ ապրանքատեսականի, ինչպես նաև մասնագիտական խորհրդատվություն և բարձրակարգ սպասարկում։

Տաթև Խաչատրյան

Համահիմնադիր

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ

Ապահովելով մշտական բարձր որակ և լայն տեսականի` մենք բավարարում ենք նույնիսկ ամենախստապահանջ հաճախորդի պահանջները:
Տան վերանորոգման նման բարդ և ժամանակատար գործընթացը մենք փորձում ենք վերածել հաճելի ընտանեկան իրադարձության։
Սպասարկման բարձր որակ, բարձր որակավորում ունեցող մասնագետներ, բոլոր նախասիրություններին համապատասխան գնացուցակ, ապրանքների անընդհատ աճող ցանկ, պրեմիում դասի ապրանքատեսականի. մեր գործունեության առաջին իսկ օրվանից մենք առաջնորդվել ենք այս սկզբունքներով և դա մեր առավելությունն է։ Ահա այս ամենի շնորհիվ էլ մենք կայուն դիրք ենք զբաղեցնում վերանորոգման և կահավորման շուկայում։

Համագործակցություն

«Premium Line» խանութ-սրահը հրավիրում է համագործակցության դիզայներների և ճարտարապետների! Առաջարկում ենք շահավետ գներ և համագործակցության պայմաններ, դռների, պատուհանների, կահույքի աքսեսուարների տարբեր հավաքածուներ գների տարբեր կատեգորիաներով, ամբողջական տեխնիկական տեղեկատվություն Ձեզ հետաքրքրող ապրանքների մասին, համատեղ ակցիաների անցկացման հնարավորություն։ Մենք մեր վստահությունն ենք հայտնում, որ մեր համագործակցությունը կլինի փոխշահավետ և արդյունավետ։

    Introduction

    Our Designers

    We own the most talented Designers in our company

    Jane Cooper

    President of Sales

    Jacob Jones

    Sales Analyst

    Kristin Watson

    Market Development

    Darlene Robertson

    Sales Analyst
    Մենք համագործակցում ենք

    ՄԵՐ ԲՐԵՆԴՆԵՐԸ

    «Premium Line» խանութ-սրահը հայ սպառողին է ներկայացնում իտալական ապրանքանիշեր (Olivari, AGB, Cisa, Bonaiti, Simonswerk, Tupai, Alfredo Porro, Lineacali, Krona Koblenz) և եվրոպական այլ հանրաճանաչ ապրանքանիշեր՝ բարձր որակի հսկայական տեսականիով։ դռների/պատուհանների բռնակներ, կողպեքների ծխնիներ և պարագաների այլ հավաքածու: